Լեհաստանի գյուղերից մեկի բնակիչները որոշել են պատժել 24-ամյա վարորդին` անզգույշ երթեւեկության համար, եւ նրան պատկանող «Ford Escort» ավտոմեքենան բարձրացրել եւ տեղադրել են ծառի վրա: Զբիգնեւ Ֆիլոյի համագյուղացիները լրագրողներին չեն պատմել, թե ինչպես են կարողացել մեքենան բարձրացնել ծառի վրա: «Մենք պարզապես ուզում էինք ժամանակավորապես զրկել Զբիգնեւին մեքենայից, որպեսզի նա սկսի մտածել, թե որքան անպատասխանատու վարորդ է ինքը, որ իր անզգուշության պատճառով մարդկանց կյանքն է վտանգում»,- ասել են գյուղացիները: