Windows
օպերացիոն համակարգն արգելափակող վիրուսը դարձել է դպրոցական երեխայի
ինքնասպանության պատճառ: Դեպքը պատահել է Ալթայի երկրամասում:
Ինտերնետին
միանալուց որոշ ժամանակ անց դպրոցականի նոութբուքն արգելափակվել է՝
ցուցադրելով հետևյալ հաղորդագրությունը՝ «Համակարգչի աշխատանքը
վերականգնելու համար ուղարկեք Sms-հաղորդագրություն»:
8-րդ
դասարանում սովորող տղան, տեսնելով այս հաղորդագրությունը, վախեցել ու
որոշել ինքնասպանություն գործել: Մահվանից առաջ նա գրություն է թողնել,
որտեղ հրաժեշտ է տվել ծնողներին ու պատմել ինքնասպանության պատճառի մասին:
Հաղորդում է «РИА Новости»-ն:
Աշխատանքից
վերադարձած ծնողները հայտնաբերել են երեխային կախված: Նշենք, որ գարնանը
Ռուսաստանում ինքնասպանություն էր գործել 13-ամյա մի երեխա, ով 14-րդ
հարկից իրեն ցած էր նետել, որովհետև ծնողներն արգելում էին համակարգչային
խաղեր խաղալ:
|