Չնայած ծանր հիվանդությանը Ջեմմա Վեբը և իր նշանածը պլանավորել էին ամուսնանալ գեղեցիկ ամառանոցում:
Ամուսնությունից մեկ ամիս առաջ Ջեմմայի վիճակը վատացավ և զույգը որոշեց հենց հաջորդ օրը գրանցվել տանը:
Բայց նույնիսկ այդ դեպքում արդեն շատ ուշ էր: Ամուսնությունից 90 րոպե
առաջ, հիվանդությունը, որի դեմ Վեբը պայքարում էր արդեն չորս տարի, խլեց
նրա կյանքը:
Նա բազմաթիվ այլ կանանց ոգեշնչել է պայքարել ձվարանների քաղցկեղի դեմ:
Նշանածի խոսքերով, կան մարդիկ ովքեր միանգամից հանձնվում են, բայց Ջեմման
միշտ պայքարել է և մտածել, որ կհաղթահարի դա:
Ջեմման և իր նշանած Ալեքսը միասին էին աշխատում: «Սկզբում ես չգիտեի, որ
նա հիվանդ է: Մենք հանդիպում էինք: Երկու ամիս անց քաղցկեղը տարածվեց և
նրա վիճակը վատացավ, ես հասկացա, որ պետք է նրա կողքին լինեմ», - նշել է
Ալեքսը: