Ռուս հանրաճանաչ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն մարտի 30-ի երեկոյան աղջիկ է լույս աշխարհ բերել:
Երեխան ծնվել է Մայամիի մասնավոր ծննդատներից մեկում, մարտի 30-ին տեղի ժամանակով ժամը 19:58-ին:
Նորածինը երգչուհու երրոդ երեխան է:
Երգչուհին ԱՄՆ-ում ժամանակավորապես է գտնվում իր ամուսնու` բիզնեսմեն Միխայիլ Զեմցովի հորդորով:
40-ամյա Օրբակայտեն մտադիր չէ ընդմիշտ մնալ ԱՄՆ-ում. արդեն ամռանը նա իր
ընտանյոք հանդերձ կվերադառնա Ռուսաստան և կրկին աշխատանքային
գործունեության կանցնի: