Հրաշքով գոյատևած շնիկը, ով համապատասխանում է բջջային հեռախոսի չափսին, հավակնում է աշխարհի ամենափոքրիկ շնիկի տիտղոսին:
Կենդանիների պաշտպանության The Grace Foundation կազմակերպությունը
Գինեսի ռեկորդակիրների գրքին տեղեկացրել է շնիկի գոյության մասին և
պահանջում է, որպեսզի այս շնիկին ճանաչեն որպես աշխարհի ամենափոքրիկ
ընտանի կենդանի:
Փոքրիկ շնիկը ամենավերջինն է լույս աշխարհ եկել իր 5 եղբայրներից հետո
Անասնաբույժերը մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի փրկեն նրա կյանքը, քանի որ վերջինիս սիրտը լույս աշխարհ գալուց հետո կանգ է առել:
Ճաշի գդալում տեղավորվող շնիկին անվանել են աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի անվամբ:
Երկու շաբաթականում շնիկ Բեյոնսեն այցեքարտի չափսի էր, իսկ հիմա նա հեշտությամբ է տեղավորվում բջջային հեռախոսի վրա: