Ըստ թերթի տեղեկությունների`մարտի 26-ին
երակները կտրելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած Երևանի Մխիթար
Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհին սիրո պատճառով է
դիմել այդ քայլին: Նա այդ մասին կանխավ տեղեկացրել է իր սիրած տղային: Նաև
այդ պատճառով է, որ նրա ընկերուհիները ժամանակին նկատել են, որ աղջիկն
ուշանում է և ստիպել են զուգարանի դուռը կոտրել: Աղջկան անմիջապես տարել են
բժշկական կենտրոն, և պարզվել է, որ նրա երակը չի վնասվել: Վիրակապվելուց
հետո ուսանողուհին գնացել է տուն: