Վիետնամցի 11-ամյա աղջիկը հայտնվել է ասիական մամուլի ուշադրության կենտրոնում իր արտառոց ընդունակությունների պատճառով: Աղջիկն այնպիսի ուժեղ էներգիա ունի, որ ինչին դիպչում է, այրվում է: Վիետնամական կայքերից մեկի փոխանցմամբ, նա գործնականում այրել է իրենց շենքի մի ամբողջ հարկը: Ծնողները արտառոց ընդունակությունը նկատել են մեկ ամիս առաջ, երբ տան մերձակայքում այրվել են բոլոր էլեկտրական սարքերը, որոնց դիպել է նա: Ծնողները հսկում են նրան օրուգիշեր եւ քնում թաց սրբիչներով, որ հրդեհի դեպքում կարողանան մարել այն: Արտառոց ֆենոմենն արդեն գիտնականների ուշադրության կենտրոնում է: Ցանցում հայտնվել է «կրակ-աղջկա» տան լուսանկարը:
|