2011 թվականի ամենահայտնի խաղերից մեկը: Կտրեք պարանը-Cut the Rope
Cut
the Rope խաղը բջջային հեռախոսների, պլանշետների և օպերացիոն համակարգերի
համար հասանելի խաղ է, որը հիմնված է ֆիզիկայի վրա: Խաղը պատրաստվել է
ռուսական Zeptolab ընկերության կողմից և թողարկվում է Chilingo ընկերության
կողմից: Խաղի առաջին տարբերակը հայտնվել է Apple-ի ծրագրերի օնլայն
խանութում (AppStore) 2010 թվականին: 2011 թվականին թողարկվել է նաև խաղի
շարունակությունը՝ Cut the Rope: Experiments անվանմամբ: Խաղը այժմ գտնվում
է Android Market-ի լավագույն ծրագրերի ցուցակում: Եթե չունեք Android կամ
iOS համակարգով աշխատող սարքեր, ապա խաղը կարող եք խաղալ օնլայն: Օնլայն
տարբերակը պատրաստված է HTML 5-ով: Անհրաժեշտ է մկնիկի օգնությամբ կտրել
պարանները, հավաքել աստղերը ու կերակրել կենդանուն (Om Nom-ին):