Խրոնիկ և սուր գաստրիտ
| [ · Скачать удаленно () ] | 15.03.2012, 20:49 |
Գաստրիտ ըստ թերապիայիԳաստրիտ Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է, որը լինում է սուր և խրոնիկ: Ըստ ստամոքսայութի արտադրության ևթթվայնության քանակի, գաստրիտները լինում են` 1.բարձր սեկրետոր ֆունկցիայով կամ հիպերացիդ 2.նորմալ ֆունկցիայով կամ նորմացիդ 3.ցածր սեկրետոր ֆունկցիայով կամ հիպոացիդ: Բարձր սեկրետոր ֆունկցիայով ընթացող գաստրիտներով հիվանդները գանգատվում են էպիգաստրալ շրջանի ցավից, գղտոց` թթու հոտով, այրուցից, ախորժակը լինում է բարձր, երբեմն աղիների գրգռոցից, և մեթեորիզմից: Օբյեկտիվ հետազոտությամբ` 1. որովայնի շոշոփաումը էպիգաստրալ շրջանում հայտնաբերվում է ցավոտություն 2.ստամոքսահյութի քնություն որը կատարվում թթվածնի քանակը և որակը որոշելու նպատակով 3.ստամոքսի ռենտգեն քննությամբ հայտնաբերվում է ծալքերի հաստացում և մուգ երանգ 4.ֆիբրոգաստրոսկոպիայով հայտնաբերվում է լորձաթաղանթի հիպոտրոֆիա և հիպերեմիա: Սուր գաստրիտի ժամանակ լինում է սպաստիկ ցավ էպիգաստրալ շրջանում, որոնք ուղեկցվում են սրտխառնոցով և փսխումով, որին հետագայում ուղեկցում են փորլուծությունը, գաստրիտի էթիոլոգիայում հիմնական դերը պատկանում է ալիմինտար սննդամթերք, ուտելիք գործոնին: Շատ տաք, կամ շատ սառը սնունդը, պահածոները, կծուն, թթուն, անորակ սննդամթերքները: 2-րդ տեղում է նյարդահոգեկան գերլարումը, դեղորայքային գործոնը, ծխելը, խմելը, ժառանգականությունը, մթնոլորտային օդի ախտոտվածությունը և տարբեր հոտեր: Ցածր սեկրետոր գաստրիտի ժամանակ պացիենտը գանգատվում է ախորժակի անկումից, լինում է գղտոց, կծված յուղի հոտով կամ օդով, ցավ որը առաջանում է ոտելուց հետո, տհաճ, ինքնակամ փսխում: Անկախ միջամտություն-ոտքերին տալ տաք, տալիս են խմելու մոտ 2-3 լ գոլ սոդայաջուր և մաքրում են ստամոքսը:Կախյալ միջամտություն-մաքրող հոգնա, կապող, պատող միջոցներ, տանինի լուծույթ, թույլ կալիաջուր: Պետք է պահի դիետա միայն ջուր և թեյ: 0,9%-ոց նատրիումի, կլիումի քլորի լուծույթ, 5%-ոց գլյուկոզա, ցավազրկողներ սրսկման ձևով: Բարձր թթվայնությամբ գաստրիտ-բարձր թթվայնության ժամանակ հանքային ջրեր կամ անտացիդ միջոցներ` գաստրոցեպին, վենտեր, ալմագել, օմեզ, սպազմոլիտիկ ատրոպին նովոկայինի հետ, նոշպա, պապավերին: Ցածր թթվայնությամբ գաստրիտ- ցածր թթվայնության ժամանակ թթվայնությունը բարձրացնող միջոցներ, մաքուր աղաթթու և պեպսին, պեպսիդ, ֆեմենտատիվ պրեպարատներ, պանկրեատին, նեոպանկրեատին, ցանկալի է միզիմֆորտե: | |



